ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի ղեկավար Արայիկ Մանուկյանից «Առավոտը» տեղեկացավ, որ վերջերս «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով իրենք եւս երկու՝ Նար-Դոսի եւ Բրյուսովի, փողոցներում են ասֆալտապատման աշխատանքներ իրականացրել։ Տիգրան Մեծի փողոցում էլ կոյուղու խողովակ են փոխել եւ այլն։ Նախընտրական շրջանում բազմիցս փորձեցին «Սուքիասյան» հիմնադրամի կատարած ասֆալտապատումը ընտրությունների հետ կապել։ Ինչպես համոզվում ենք, այն շարունակում է նաեւ հետընտրական փուլում եւ, փաստորեն, փոխարինում այն աշխատանքին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետությունը պիտի իրականացնեին։
ՎԱՏ ԼՈՒՐ
Արդեն մի քանի շաբաթ է, որ խափանվել է Մամուլի շենքի եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության ջրամատակարարումը՝ ջուր կամ չկա ընդհանրապես, կամ էլ տրվում է օրական 1-2 ժամով։ Երեւանի գլխավոր ջրամատակարար պրն Սողոյանի մտքին հաստատ մի բան կա. կամ նա որոշել է խափանել Հայաստանում մամուլի եւ հրատարակչության գործը, կամ գերադասում է, որ այդ ոլորտի աշխատակիցներն իրենց բնական եւ տեխնիկական պետքերն իրականացնեն իր առանձնասենյակում։