Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը վերջին ամսում դիմել է իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների։ Եվ օրերս երկու հեղինակավոր կազմակերպություններից պատասխան է ստացվել, որ նրանք հետեւում են գործի ընթացքին եւ դիտորդներ կուղարկեն դատաքննությանը։ Նշենք նաեւ, որ վերջին շրջանում Բլեյանի գործի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորել նաեւ ռուսական ազդեցիկ թերթերից մեկը եւ մի հեռուստաընկերություն։
ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱ՞Ն Է
«Առավոտի» թղթակիցներից մեկն առիթ ունեցավ համոզվելու, որ Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանի վարած սեւ «Վոլգան» ոստիկանական համարանիշներ ունի։ Այն է՝ 542SS01։ Հայտնի է, որ նման համարանիշները «Green card» են կպչուն ավտոտեսուչներից ազատվելու համար։
Կարդացեք նաև
ԴՐԱՆ ԷԼ ՆԱԽԱՆՁԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ I ատյանի դատարանը երեկ պիտի քններ ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանի հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի (կապված 1999 թ. հունիսի 4-ին տպագրված «Թուլացեք եւ հաճույք ստացեք» հոդվածի հետ)։ «Առավոտը» լիազորել էր դատարանում իր շահերը ներկայացնել լրագրող Ռուզան Մինասյանին։ Վերջինս պաշտոնապես իր լիազորագիրը հանձնեց դատավոր Վ. Լալայանին։ Սակայն տարօրինակ էր, որ հայցվորը չուներ լիազորագիր եւ, փաստորեն, «պատշաճ հայցվոր» չէր։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 30-ը։