Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼ-ՊԱԿԱՍ, ԲԱՅՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Օգոստոս 18,1999 00:00
shyuseli

Ըստ Ավստրիայի արտգործնախարար Վոլֆգանգ Շյուսելի, ղարաբաղյան հարցի կարգավորման առավել ընդունելի տարբերակն է՝ «ավելին, քան ինքնավարություն, պակաս, քան անկախություն» բանաձեւը։

Վ. Շյուսելի հետ՝ հատուկ «Առավոտի» համար պատրաստած հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՄԱՐԴ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ajapnyak

Աջափնյակի համայնքապետի թեկնածու Ռաֆիկ Մկրտչյանի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ ենթադրել են տալիս, որ նա պատրաստվում է իրականացնել այն, ինչ անգամ ողջ կառավարության ուժերից է վեր։ Ասենք, պատրաստվում է կրթության, մարզական եւ մշակույթի ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել, զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, ստեղծել նոր աշխատատեղեր եւ այլն։ Եվ որ ամենակարեւորն է, Երեւանի Աջափնյակ համայնքի տարածքում պիտի նաեւ զարգացնի… գյուղատնտեսությունը։

Կարդացեք նաեւ էջ 3:

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է

zinvor hamazgest

Մոտ մեկուկես ամիս առաջ կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները՝ այն ծնողները, որոնց որդիները բանակում զոհվել են։ «Առավոտն» անդրադարձել էր այդ խնդրին, եւ երեկ, բանակում զոհված զինվորների ծնողները, շնորհակալությամբ դիմեցին «Առավոտին» եւ հայտնեցին, որ թերթի հրապարակումից հետո իրենց հաջողվել է ծառայությունից ազատել անառողջ, բանակում ծառայելու ոչ պիտանի 13 զորակոչիկների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031