Ա. Ղուկասյանը օգոստոսի 14-ին հրամանագիր է ստորագրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասանուհի Ժաննա Գալստյանին ԼՂՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին։
ԹԱՐՄԱՑՎԵՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Փոփոխություններ են կատարվել հանրապետության անվտանգության խորհրդի կազմում՝ կապված նոր կառավարության ձեւավորման հետ։ Անվտանգության խորհրդից հանվել են Ժիրայր Պողոսյանը, Սամվել Բաբայանը, Ռոբերտ Շահվերդյանը (նախկին ՆԳ նախարար)։ ԼՂՀ անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվել են վարչապետ Անուշավան Դանիելյանը, ԱԱ պետական վարչության պետ Դավիթ Օհանյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը եւ ՆԳ նախարար Բակո Սահակյանը։
Կարդացեք նաև
ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրումը հետաձգվեց եւ այդ որոշումը ընդունելիս հաշվի առնվեց ձեռնարկատիրական գործունեության որոշ տեսակներով զբաղվող ձեռնարկատերերի ֆինանսական ոչ բարվոք վիճակը։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտ