«Առավոտին» հեռախոսով հայտնեցին, թե Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ Ռոման Սարգսյանը (նախագահի անվտանգության վարչության պետ Գրիգոր Սարգսյանի եղբայրը) շուտով ազատվելու է աշխատանքից եւ տեղափոխվելու հարկային մարմիններում ծառայության։ Ինքը՝ Ռոման Սարգսյանը, մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Նման բան չկա»։ Այդ փաստը ըստ արժանվույն գնահատեցին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք մինչ այդ ահազանգ էին ստացել, թե վերջին ժամանակներս հալածանքներ են սկսվել ղարաբաղյան ծագում ունեցող պաշտոնյաների նկատմամբ։
ՎԱՏ ԼՈՒՐ
Օգոստոսի 23-ին Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կսկսվի «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Հիշեցնենք, որ լրագրողը մասնավորապես մեղադրվում է ազնվափայլ իրավաբան-պրոֆեսորին զրպարտելու եւ արդարադատության նախարարության աշխատակցին քաշքշելու մեջ։