«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը տրամաբանական է համարել, որ ԱԺ փոխնախագահ ընտրվի Յուրի Բախշյանը։
ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ղուկասյանի հերթական հրամանագրով հաստատվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները ԼՂՀ-ում կազմակերպող պետական հանձնաժողովի նոր կազմը։ Հանձնաժողովին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել հանրապետությունում այն իրադարձությունը նշելու հետ կապված միջոցառումների իրականացման ընթացքը եւ առաջարկություններ ներկայացնել գործադիր իշխանությանը։
Կարդացեք նաև
ՊՈՒՏԻՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏ
Պետդուման երեկ համաձայնություն տվեց Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի կառավարության նախագահ նշանակելուն: Քվեարկությունը կատարվեց էլեկտրոնային քարտերով, «կողմ» քվեարկեց 233 պատգամավոր, «դեմ»՝ 84, «ձեռնպահ»՝ 17: Նշանակման համար Վլադիմիր Պուտինը պետք է հավաքեր առնվազն 226 ձայն: