Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԵՐԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԸ

Օգոստոս 17,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Դատախազության կոլեգիայի ժամանակ նշվեց նաեւ Էրեբունու տարածքի ՆԳ քննիչ Ռ. Սիմոնյանի կողմից 19.02.98 թ. հարուցված Հմայակ Հովհաննիսյանի (ոչ քաղաքական գործիչ, այլ՝ լոկոմոտիվային դեպոյի մեքենավար) կողմից ջերմաքարշից 390 լ դիզվառելիքի գողանալու փաստի առթիվ հարուցված քր. գործը։ Արարքը հետագայում վերաորակվել էր 90 հոդ. 2-րդ մասով (նախորդը 86 հոդ. 1-ին մասի հատկանիշներով էր) եւ ուղարկվել դատարան։ Հմայակը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել…

Դատախազական հսկողության մասին ավելի մանրամասն կարդացեք էջ 3։

ՀՅԴ-Ն ՆՈՐ ԴԻՐՔԵՐ ԿՆՎԱՃԻ՞

Tatul Manaseryan

Մերձիշխանական շրջանակներում լուրեր են տարածվել դաշնակցականների կադրային 2-3 հնարավոր նշանակումների վերաբերյալ։ Թաթուլ Մանասերյանին սեփականաշնորհման կամ արդյունաբերության փոխնախարար նշանակելու վերաբերյալ արդեն իսկ հրապարակված լուրին հավելենք եւս մեկը։ Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնի հավակնորդ է համարվում ՀՀ նախագահի ռեֆերենտ Բագրատ Եսայանը, որը ոչ շատ վաղուց տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի քարտուղարն էր։ Վերջինս «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե իրեն պաշտոնապես որեւէ առաջարկ չի արվել։

ԱՐՇԱԿԸ ԴԵՌ ՈՉԻՆՉ ՉԻ ՏՎԵԼ

Arshak Sadoyan

Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը խնդրել է ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանին, որ եթե վերջինս ունի ապացույցներ, փաստաթղթեր խավար տարիներին գողացված էլէներգիայի վերաբերյալ, ներկայացնի իրեն։ Հանդիպումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, եւ Արշակ Սադոյանը դեռեւս ոչինչ չի ներկայացրել։

«Առավոտի» հարցազրույցը Դավիթ Զադոյանի հետ կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031