Հայ ռաբիս երգարվեստը մի նոր գլուխգործոց է երկնել։ Արամ Ասատրյանը կամ նրա ձայնով մի երգիչ երգում պատմում է, որ ընկերներին տուն է հրավիրել, հյուրասիրելու բան չի ունեցել եւ պատվիրել է մի բան, որն ինչպես «3-րդ ալիքի» վարողներից մեկն էր ասում՝ «երշիկից եւ խմորից ա»։ Եվ այսպես, երգի կրկներգն է.
Պիցցա, պիցցա,
Անունդ շուրթերիս ա,
Պիցցա, պիցցա,
Կարդացեք նաև
Համիցդ չկշտացա։
Ու հետո ջութակ են քոքում այնպես, որ իրոք «նիվոզմոժնո նե սաբլազնիցա»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը կանխատեսել էր, թե սեպտեմբերի վերջին բենզինի գինն իջնելու է։ Հակառակ այդ կանխատեսման, «Հայնավթ» ընկերության ղեկավար Միքայել Բաղդասարովը, որը բենզինի հիմնական ներմուծողն է, հայտարարել է, թե գինը բարձրանալու է։ Իսկ պրն Այվազյանի կանխատեսումը (առանց նրա անունը տալու) որակել է որպես անտեղյակ մարդու արած հայտարարություն։ …Արդեն հրապարակային այս հակասություններն ինչպե՞ս կանդրադառնան բենզինի եւ վերջինիս միջոցով՝ այլ ապրանքների գնի վրա։