Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ

Օգոստոս 14,1999 00:00
grigor lusavorich

ՀՀ կառավարության որոշմամբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար պետք է հատկացվեր մոտ 3 միլիոն դոլարին համարժեք դրամ։ Մինչեւ այսօր կառավարությունը ոչ մի լումա չի տրամադրել եկեղեցուն։ Բյուջեի ճեղքվածքն այնքան խորն է, որ նույնիսկ չի երեւում, թե ո՞ր բյուջեից էր այդ գումարը պոկվելու։

Մարգարիտ Եսայանի ռեպորտաժը եկեղեցու շինհրապարակից կարդացեք 2-րդ էջում։

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՃՇՏՎՈՒՄ Է

guluzade

Վաֆա Գուլուզադեն «Թուրան» գործակալությանը հայտնել է, թե աշնանը եւս մի հանդիպում կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ։ Այժմ ճշտվում է հանդիպման ստույգ ժամկետը, վայրը եւ այլն։

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ Է ՋԵՐՄՈՒԿ

jermuk

Այսօր, օրվա երկրորդ կեսին սպասվում է վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը Ջերմուկ։ Այցի առթիվ հապճեպ կերպով լցվում են քաղաքի գլխավոր փողոցի փոսերը՝ այնտեղ, որտեղ անցնելու է վարչապետի ճանապարհը։ Գործարարներին կոնկրետ հանձնարարականներ են տրվել, թե ով որտեղ որ հյուրին պետք է «պատիվ տա»։ «Առավոտի» տեղեկություններով, պրն Սարգսյանը գիշերելու է Ջերմուկում, որից հետո մեկնելու է Որոտան-Արփա-Սեւան թունելի շինարարություն։

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

anhavasar

Աջափնյակի թաղապետի թեկնածուներից մեկը՝ ՀՅԴ անդամ Մկրտիչ Սահրադյանը մեզ հայտնեց, որ անարդարությունները սկսվել են դեռեւս ընտրություններից առաջ։ Թաղապետի պաշտոնակատար, թեկնածու Ռաֆիկ Մկրտչյանն ակնհայտորեն ավելի արտոնյալ պայմաններում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031