Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ արտոնություն չեն տալիս

Օգոստոս 13,1999 00:00
Davit Zadoyan

Կարճ հարցազրույց էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի հետ

– Պարոն Զադոյան, այսօր կառավարությունը որոշում կայացրեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման մասին։ Մեկնաբանեք խնդրում եմ այս որոշումը։

– Խնդիրը հետեւյալն է, բոլոր էլեկտրաէներգիա տեղափոխողները, բաշխողները, գազը տեղափոխող-բաշխողները, վաճառողներն ու արտահանողները, բոլորը լիցենզավորվում են։ Ջերմային էներգիան, ջեռուցման համակարգը եւս օրենքով պետք է լիցենզավորվեին եւ վերջին ժամկետը մինչեւ հուլիսի 1-ն էր։ Սակայն դեռ չեն լիցենզավորվել եւ դեռ այդ կազմակերպություններն էլ չեն ստեղծված։Երկարացրեցինք ժամկետը, որ մինչեւ 2000 թվականի հուլիսի 1-ը նրանք լիցենզավորվեն։ Երկրորդ կետով, հաշվիչների տեղադրումով պետք է կարողանանք հաշվառել ջերմային էներգիան։ Սա էլ երկարաձգեցինք եւս երկու տարի, որովհետեւ դա մեծ գումարների հետ կապված խնդիր էր։

– Պարոն Զադոյան, փաստորեն էներգետիկայի համակարգի հանդեպ մի տեսակ ներողամիտ վերաբերմունք կա։ Դա բացատրո՞ւմ եք ձեր անձով։

– Դա ես բացատրում եմ նրանով, որ եթե էներգետիկան ոտքի չկանգնի, ապա ողջ արդյունաբերությունն իր հետ ետ կքաշի։ Սա հասկանում ենք բոլորս։ Եվ ես շնորհակալ եմ, որ վարչապետն առաջնությունը տալիս է այդ համակարգին։ Ցանկացած վարչապետ այդպես պիտի վարվեր։ Ինձ արտոնություն չեն տալիս, իմ պարտքերն են ուզում վերադարձնել։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. ՀՀ էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի հետ առավել հանգամանալից հարցազրույցը կարդացեք եկող շաբաթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031