Կառավարությունը երեկ առաջարկել է ՀՀ նախագահին 1999-ի օգոստոսի 23-ին ժամը 12-ին գումարել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան՝ մասնավորապես 1999-ի պետբյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրակարգով։ Թերեւս, Ռոբերտ Քոչարյանն այդ մասին հրամանագիր կստորագրի գաղտնի պահվող հանգստավայրից վերադառնալուց հետո։
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Էդվարդ Եգորյանի հարազատներին։
Կարդացեք նաև
ՀՀՇ վարչությունը ցավակցում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, ԳԽ եւ ԱԺ պատգամավոր Էդվարդ Եգորյանի մերձավորներին՝ նրա անժամանակ մահվան առթիվ։
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը խորը ցավով ընդունեց Էդվարդ Եգորյանի՝ իրական քաղաքական գործիչի, քաղաքացու, մեծ եռանդի տեր մի լիդերի անսպասելի կորուստը, արձանագրելով, որ Հայաստանի առանց այն էլ սուղ քաղաքական դաշտը կրեց իրեն հավատարմագրված գաղափարական զինվորի անդառնալի կորուստ։