Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ

Օգոստոս 13,1999 00:00
seyran ohanyan

Օրեր առաջ «Առավոտը» վերարտադրել էր մի ղարաբաղցու դիտողությունն այն մասին, որ ԼՂՀ հրամանատարները փոխանակ իրենց շքանշանները ի նշան բողոքի հանձնեին, թող հանձնեն իրենց «ջիպերն» ու «մերսեդեսները»։ Շքանշանները հանձնելու մասին իր վերաբերմունքն է արտահայտել նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՓԱՅՏԵ ԶՈՐԱՆՈՑԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔԱՐԵ

zenq

«Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե նախագահի աշխատակազմի տարածքում զորանոց է կառուցվում, որտեղ գիշերելու են զինվորները։ Պատկան մարմիններից հաջողվեց պարզել, որ խոսքը նախագահի նստավայրի շենքը հսկող զինվորների՝ նախորդ տարիներին փայտե տնակի (ու նաեւ՝ փայտե զուգարանի) փոխարեն քարե շինություն կառուցելու մասին է։

ԱՆՄԱՔՍ

Anushavan Danielyan

«Ազատություն» ռ/կ-ը փոխանցել է Ստեփանակերտում տարածված լուրերը, որ կառավարությունը պատրաստվում է լուծարել ԼՂՀ մաքսային վարչությունը։ Ավելի վաղ, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, պատասխանելով «Ազատ Արցախ» թերթի հարցին, նշել էր, թե կառավարությունն ուսումնասիրում է այդպիսի կառույց ունենալու հարցը։

ՀՈԳՈՎ ԴԵՌԵՎՍ ԱԺ-ՈՒՄ Է

Azgayin joxov

Քանի դեռ չի ընտրվել ԱԺ նախագահի նոր տեղակալ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ Ալբերտ Բազեյանի աշխատասենյակի դռան ցուցանակը դեռեւս իր տեղում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031