Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Օգոստոս 12,1999 00:00
harkayin

Խմբագրություն այցելած հարկային տեսչության աշխատակցի պատմելով կադրային աշխույժ տեղաշարժեր են սկսվել իրենց հիմնարկությունում։ Շարքային տեսուչներն աշխատանքի գալիս կարող է անակնկալի գան, տեղեկանալով, որ վարչության պետի հրամանով տեղափոխվել են այլ կառույց։ Կադրային այս տեղաշարժերը, հնարավոր է, որ հիմնավորում ունեն։ Ասենք՝ տեղափոխություններն արվում են, որ տեսուչները չհասցնեն «հանցավոր» համաձայնության գալ տնտեսվարողների հետ եւ չթաքցնեն հարկերի իրական չափը։ Սա նոր մեթոդ չէ։ Մի քանի տարի առաջ այն տոտալ կիրառվում էր ներքին գործերի նախարարության համակարգում։ Այս մեթոդը, այս առավելությունից զատ, լուրջ թերություն էլ ունի։ Նոր տարածքում հայտնված տեսուչը, ճիշտ է, չի հասցնում «հանցավոր» կապեր ստեղծել։ Բայց, միաժամանակ, չի հասցնում նաեւ ունենալ իր պատասխանատվության տարածքի գործարար պատկերը։ Հետեւաբար, չի կարող իր պարտականությունը՝ բյուջեի համար փող հայթայթելն, իրագործել պատշաճ մակարդակով։

Փաստորեն, մեր կառավարիչ համակարգն առայժմ չի կողմնորոշվել այս մեթոդի կիրառման հարցում։ Հետեւաբար, հարկային համակարգում կադրային քաղաքականության այլ նորամուծություններ էլ են հայտնվել։ Աշխատանքի են ընդունվում պայմանագրային աշխատակիցներ՝ երեք ամիս ժամկետով։ Հետաքրքիր մեթոդ է՝ մի կողմից կարելի է ենթադրել, որ պայմանագրային աշխատակիցը կաշվից դուրս է գալու, որ արդյունավետ աշխատի։ Այլապես, ժամկետը լրանալուց հետո, նոր պայմանագիր չեն կնքի։ Բայց պայմանագիր կնքողն էլ իր վերադասն է։ Հետեւաբար, շատ ավելի նպատակահարմար է կաշվից դուրս գալով արժանանալ վերադասի բարեհաճությանն ու անմռունչ կատարել նրա հանձնարարականները։ Ի դեպ, հարկային տեսչությունում աշխատանքային է հայտարարված նաեւ շաբաթ օրը։ Լրացուցիչ աշխատանքային օրվա համար աշխատակիցները չեն վճարվում։ Հավանաբար նախարարությունում վստահ են (կամ ենթադրում են), թե հարկային համակարգն ինքնաֆինանսավորվող է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031