Օգոստոսի 12-ին ԼՂՀ-ում կնշվի Ժնեւյան այն 4 համաձայնագրերի 50-ամյակը, որոնք առնչվում են պատերազմական գործողություններից տուժած բնակչության պաշտպանության հետ։
ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Առավոտին» տեղեկացրին, որ 1992 թ. սեպտեմբերի 12-ին ԼՂՀ ԳԽ նախագահությունն արձագանքել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կոչին, իսկ ապա՝ 1993 թ. հունվարի 26-ին ընդունել է որոշում՝ Ժնեւյան բոլոր համաձայնագրերին, ինչպես նաեւ 1997 թ. սեպտեմբերի 28-ի լրացուցիչ արձանագրությանը միանալու մասին։ Ի դեպ, ամբողջ կովկասյան տարածաշրջանում ԼՂՀ-ն առաջինը միացավ դրան։ ԳԽ-ն ընդունելով որոշման կիրարկման կարգը՝ պաշտպանության բանակի բոլոր զորամասերին պարտավորեցրել է անխտիր կատարել համաձայնագրի պահանջները։ Հարկ է շեշտել այս հարցում ԿԽՄԿ-ի ղարաբաղյան բաժանմունքի կողմից ցուցաբերված գործնական մեծ օժանդակությունը։ Ապահովվել է անհրաժեշտ գրականությունը, կազմակերպել են դասախոսություններ զինծառայողների համար։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ