Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Օգոստոս 12,1999 00:00

Հեռախոսազանգերը երեկ ավելի աշխույժ էին, քան նախորդ օրերին, սակայն վերաբերում էին ոչ թե աշխարհի կործանմանը, այլ՝ Աջափնյակ թաղամասին։ Մի տիկին, ամենայն հավանականությամբ (խոսքի շեշտադրումն էր մատնում)՝ ՀՀՇ սիրահար կամ նույնիսկ անդամ, խիստ բորբոքված պահանջում էր, որ իր հեռախոսազանգին եւս անդրադառնանք։ Իսկ ասածը հետեւյալն էր՝ մեր նախորդ համարում տպագրված լուրի հերոսներից մեկը՝ Ավո Մելքոնյանը, իբրեւ թե 96-97 թթ. դիմում է գրել ՀՀՇ մեջ ընդունվելու համար, մինչեւ հիմա (դարձյալ՝ իբրեւ թե) ՀՀՇ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Հիշեցնեմ, որ պարոն Ավոն մեզ հայտնել էր, թե ինքը հանրապետականից դուրս է եկել եւ որոշել է մնալ «նեյտրալ զոնայում»։ Բորբոքված տիկնոջ ասելով, 1997-ին էլ ծեծ է կերել Պետոն (ՀՀՇ-ի Մաշտոցի շրջանի տարածքային ղեկավարը՝ Պետրոս Գեւորգյան)։

ՎԱՏ ԼՈՒՐ

inqnaspan

«Առավոտ» զանգահարեց մի քաղաքացի (տվյալները խմբագրությունում են) եւ ասաց. «Դուք այդքան գրեցիք «Պապլավոկում» Վահան Հովհաննիսյանի կրակելու փաստի մասին, բայց այդպես էլ չանդրադարձաք այդ ամենի քաղաքական ենթատեքստին։ Վահան Հովհաննիսյանն ո՞ւր էր կրակել։ Վե՛րեւ։ Իսկ վերեւում ի՞նչ է։ Մոսոյի օբյե՛կտը»։ Պարզաբանենք, որ խոսքը Վազգեն Սարգսյանի վարորդ Մովսես Գեղագուլյանի մասին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031