Երեկ Համահայկական խաղերի կազմկոմիտեն տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանի եւ մի քանի այլ նախարարների հետ պետք է շրջագայության մեկներ հանրապետության շրջանային մարզադաշտեր, մասնավորապես՝ Արտաշատ։ Անհայտ պատճառներով շրջագայությունը տեղի չունեցավ։
ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻԿ ԹԵՄԱ Է
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները արեւի խավարմանը լուրջ չեն վերաբերվել։ Երեկ արեւի խավարման ընթացքում որեւէ հատուկ արարողակարգ եկեղեցիներում չի կատարվել։ Հավատացյալների հոսքը եկեղեցի այդ ժամին ոչ ավելացել էր, ոչ պակասել։ Թեեւ եկեղեցականներն էլ չեն խուսափել մուգ ակնոցներով հայացքները հառել երկինք։
Կարդացեք նաև
ՆԵՐԿՐՈՂՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԴԱՇՏՈՒՄ ՉԵՆ
«Ես համաձայն չեմ, որ մեկ արկղի համար 50 դոլարի տարբերություն լինի ծխախոտ ներմուծողի եւ արտադրողի միջեւ,- ասաց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյանը։- Համաձայն չեմ՝ որպես ազատական շուկայի ջատագով։ Եթե տարբերությունը շատ մեծ, մենաշնորհի հասնող լինի՝ վաղը Հայաստանում արտադրվող որակով ծխախոտ չի լինի»։ Նշենք, որ «Սիլ Գրուպի» բազմապրոֆիլ գործունեության մեջ ներառված է նաեւ «Ֆիլիպ-Մորիս» ծխախոտների ներկրումը։