Հաշվի առնելով «Իմիջ» կենտրոնում Տիգրան Հակոբյանի գործունեությունը, հետաքրքրվեցինք, թե արդյոք այժմ էլ պատրաստվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի իմիջով զբաղվել։ Պարզվեց, որ այս խնդիրը նույնպես կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունների եւ լիազորությունների շրջանակում է։ «Վարչապետն ինձ նման խնդիր չի առաջադրել, բայց ես ինքս ինձ առաջադրելու եմ»,- ասաց պրն Հակոբյանը։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե որքանով է վարչապետն ունկնդիր լինում իր խորհուրդներին, ասենք, եթե առաջարկի սափրվել՝ կլսի՞, պատասխանեց. «Նախ, ես չեմ առաջարկի, քանի որ ինքը չի սափրվի։ Եվ դա նրա իմիջի բաղկացուցիչ մասն է 1988-ից սկսած։ Պատկերացնո՞ւմ եք, Ֆիդել Կաստրոն հանկարծ իր մորուքը սափրեր, կամ Լեհ Վալենսան՝ իր բեղերը»։
Կարդացեք նաեւ էջ 4։
ՊԱՆԱՄԵՐԻԿՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՊԱՆՀԱՅԿԱԿԱՆԻՆ
Կարդացեք նաև
Լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ «Համահայկական առաջին խաղերի» գլխավոր մրցավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ հանրահայտ թենիսիստ Անդրե Աղասին ցանկություն էր հայտնել մասնակցելու Խաղերին, սակայն չի կարողանա իրականացնել իր մտադրությունը, որովհետեւ նույն ժամկետներում անցկացվելու են «Պանամերիկյան խաղերը», որին նրա մասնակցությունն ավելի նպատակահարմար է։
ՄՆԱՄ ԽՈՐՀՈՒՐԴԻԴ ՍՊԱՍՈՂ
Այս շաբաթ, խիստ անակնկալ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։ ԱՄՆ-ում բնակվող այս խորհրդականը լավագույնս էր ընտրել ժամանակը՝ այժմ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Հայաստանից բացակայում։