Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ

Օգոստոս 11,1999 00:00

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ «Առավոտ» օրաթերթի հուլիսի 23172ի համարում տպագրված «Հատուկ նշանակության ջոկատի անհավանական արկածները Արմավիրում» հոդվածի վերնագիրն իսկ հուշում է ընթերցողին, որ, իսկապես, Արմավիրում տեղի ունեցած միջադեպը անհավանական է, այնպես, ինչպես նկարագրված է հոդվածում, քանզի ամբողջ նկարագրությունը, փաստերի աղավաղումը եւ գնահատումը կա՛մ հոդվածագրի արկածային երեւակայական ենթադրությունների արդյունք է, կամ էլ՝ որն առավել հավանական է, «տուժող» կողմի համար ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու անհաջող փորձ։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, գտնում եմ, որ ճիշտ չէ այժմ հրապարակավ ներկայացնել միջադեպի իրական պատկերը, քանի որ իրավապահ մարմինները քննություն են վարում, եւ արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր մանրամասներն ու մեղավորները։ Սակայն իմ եւ զորամասի զինծառայողների մոտ զայրույթ է առաջացրել այն, որ հոդվածագիրը փաստեր է բերել՝ չփորձելով անգամ մինչ հոդվածի տպագրումը հանդիպել մեզ հետ՝ իրողությունը ճշտելու եւ նյութը անկողմնակալ ներկայացնելու համար։ Ընդամենը «տարօրինակ» կարող է թվալ, որ հոդվածագիրը, ստանալով տեղեկություններ կամ զինծառայող Հրայր Մոիսեւից, կամ նրա հարազատներից, տվյալներ է հրապարակել զորամասի բնույթի, տեղակայման վայրի, զինծառայողի ստացած հատուկ պատրաստության մասին։ Համոզված եմ, որ քննության արդյունքում ի հայտ կգան մեղավորները եւ անկախ՝ դատարանը ինչ գնահատականներ կտա, գործի ավարտից հետո մենք հրապարակումով հանդես կգանք մամուլում։ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ Զորամասի հրամանատար, գնդապետ Սույն պատասխանը խմբագրությունը ստացել է օգոստոսի 5172ին։ Ժամկետի առումով՝ «ճիշտ ժամանակին»։ Կարող էինք եւ չտպագրել։ Սակայն, որպեսզի խմբագրությունում չհնչեին խռպոտ հեռախոսազանգեր եւ չհայտնվեին ուսադիրներով զինվորականներ, որոշեցինք, այնուամենայնիվ, տպագրել։ Իհարկե, մենք էլ ենք «ըմբռնումով» վերաբերվելու անմեղության կանխավարկածին։ Եվ ձեռնպահ կմնանք առայժմ հրապարակումներով հանդես գալուց։ Բայց, այնուամենայնիվ, փորձենք ասել զորամասի զինծառայողներին, որոնց «մոտ զայրույթ» է կուտակվել, ի դեպ, «Առավոտի» թղթակցից բացի Արմավիրում եղել են եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ավելի զայրացած էին, քան դուք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել