Երեկ վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեց միակ պետական բանկի՝ «Հայխնայբանկի», տնօրեն Հովհաննես Մանդակունին։ Պետությունը միշտ էլ արտոնյալ պայմաններ է ստեղծում վնասով աշխատող այս բանկի համար։ Մանդակունուն ներվել էր անգամ բաժանվածից ավել վաուչերների մարվելու փաստը։
Հ. Մանդակունուն չներվեց էլեկտրաէներգիայի վարձավճար մուծող քաղաքացիներից ծառայության դիմաց 90 դրամ գանձելու որոշումը։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Երեկ «ГА» թերթին տված հարցազրույցում Երեւանի դատախազ Ա. Թամազյանը նշել է, որ քննության ընթացքում հայտնաբերվել են Բլեյանի կողմից չարաշահումների նոր փաստեր։ Մեզ հաջողվեց ճշտել դրանցից մեկը։ Երեւանի կենտրոնի դպրոցներից մեկի տնօրենը ավարտական վկայական է վերցրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներից մեկի տնօրենից եւ վաճառել Բլեյանի քրոջը, ապա գումարը տվել Բլեյանին։ Պարզ չէ, թե ինչ իմաստ ունի նման ֆանտաստիկ պատմության հայտնաբերումը, եթե հիմնավոր են առաջին 4 մեղադրանքները, որոնք Աշոտ Բլեյանին սպառնում են 10-12 տարվա ազատազրկում։