Լրահոս
Օրվա լրահոսը

ВСЕ ПОДЕЛИТЬ!

Օգոստոս 11,1999 00:00
ayvazyan

«Այս երկու ոլորտներն իրոք գերշահույթներ են ապահովում։ Ավելի լավ է վերցնեինք այդ գերշահույթների մի մասը եւ պետությունը, կառավարությունը վերաբաշխում իրականացներ, քան թույլ տայինք, որ մի քանի անհատներ գերշահույթներ ստանան։ Այս առումով, գտնում եմ, որ սա ճիշտ քաղաքականություն է»,- ասաց Հայաստանի պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը՝ բենզինի եւ ծխախոտի հաստատագրված վճարների ավելացման առնչությամբ։

Կարդացեք էջ 4։

«ԿԱՄ Ե՛Ս, ԿԱՄ ՊՐՆ ԲԱԽՇՅԱՆԸ»

Albert Bazeyan

«Առավոտի» այն հարցին, թե ինչու ԱԺ նախագահի տեղակալ Ալբերտ Բազեյանը նախապատվությունը տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնին, վերջինս պատասխանեց. «Ես չեմ որոշել կամ ձգտել դառնալ քաղաքապետ։ Չէի էլ ձգտում դառնալ ԱԺ նախագահի տեղակալ։ Պետք էր մեկը, որը որոշակի փորձ ուներ ԱԺ նիստերի վարման եւ աշխատանքների ղեկավարման գործում։ Մեզնից մեկը պետք է լիներ՝ կամ ես, կամ պրն Բախշյանը։ Ընտրությունը կանգ առավ ինձ վրա»։

Ալբերտ Բազեյանի հետ հարցազրույցը՝ էջ 3:

ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ

mafia

Ճապոնական մաֆիայում մի բարի ավանդույթ կա. եթե մեղք ես գործել «դոնի» առաջ, ուղարկում ես ճկույթիդ մասը՝ որպես մեղայական։ Այդ զոհաբերությունն ընդունելու դեպքում մաֆիայի պարագլուխը ներում է իր հպատակներին, չընդունելու դեպքում վերջիններիս «խարակիրի» են անում։ Վերջերս Հայաստանի ուժային կառույցներից մեկի աշխատակիցները հեռացվել էին համակարգից եւ, ճիշտ նույն ձեւով, ուղարկել էին իրենց ճկույթները ղեկավարին՝ ներվելու եւ վերականգնվելու ակնկալիքով։ Ղեկավարի որոշումը հայտնի չէ՝ համենայնդեպս «խարակիրիի» մասին ոչ մի տեղեկություն չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031