Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՅ ՆԱՇԵԳՈ ՎՐԵՄԵՆԻ

Օգոստոս 10,1999 00:00
Albert Heroyan

Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը պարզաբանեց, որ մարզում առաջացած ոռոգման ջրի մի քանի օր տեւած սակավությունը կապված է Արաքս գետում թուրք սահմանապահի խեղդվելու հետ։ Նման դեպքերում դիակը գտնելու նպատակով գետի հունը փակվում է։ Այժմ դիակը գտնված է, եւ ջուրը նախկինից էլ մեծ ծավալներով ոռոգում է մարզի հողերը։ Ջրի սակավության պատճառներից մեկն էլ արտեզյան ջրհորների չգործելն է։ Եթե նախկինում մարզի տարածքում գործում էր 480 արտեզյան հոր, ապա այդ թիվը այսօր ընդամենը 70 է։ Սակայն մարզպետը խոստացավ, որ մյուս գարնանը այդ թիվը կմոտենա 300-ին, որովհետեւ իր հրահանգով ջրի վարձավճարներից գոյացած գումարներն ուղղվելու են այդ խնդրի լուծմանը։ «10 անքուն գիշերներ եմ անցկացրել սահմանի վրա՝ բանակցելով թուրքերի հետ։ Կերածս միայն ձմերուկ ու հաց է եղել։ Բայց մյուս տարի ոչ ջրի խնդիր կլինի, ոչ էլ այդ հարցով մարզպետարանի դիմաց ցույցեր»։

Արաքսի ջուրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բաժանելու խնդիրների մասին հրապարակումը՝ առաջիկա համարներից մեկում։

Ա. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031