Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎՍ ԿԱ ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔ

Օգոստոս 10,1999 00:00
karavarutyun

Վարչապետի մամուլի քարտուղարը «Առավոտին» տեղեկացրեց, որ օգոստոսի 7-ին Ա. Դանիելյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել կառավարության անդամների մասնակցությամբ։ Վարչապետը հայտնել է, որ նպատակ ունի ներկայացնել առաջիկա նիստում քննարկվելիք հարցերը։ Նրա խոսքերով՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ ինչպես հանրապետության բյուջեի վիճակն՝ ընդհանրապես, այնպես էլ՝ առանձին ճյուղային ոլորտներում տիրող ծանր կացությունը։ Դանիելյանն ասաց, որ կառավարության նորանշանակ անդամներին տրված է մոտ մեկ ամիս ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է պարզեն, թե ինչպիսի դրության մեջ է իրենց հանձնվել տվյալ բնագավառը, եւ կողմնորոշվեն, թե այսուհետ ինչ արդյունավետ միջոցներ պիտի ձեռնարկվեն սխալներն ուղղելիս, նոր բացթողումներ թույլ չտալու համար. «Տարին արդեն կիսվել է, իսկ մենք դեռ բյուջե ենք շտկում»։ Ըստ վարչապետի, անհրաժեշտ է լինելու վերլուծել եւ հաստատագրել, թե ինչ ժառանգություն են ստացել, եւ ինչ պիտի անի յուրաքանչյուրը, ապա՝ ինչքան է պետբյուջեի ճեղքվածքը, ու այդ մասին պետք է իրազեկվի ժողովրդին։

Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարեց ճշտել օրենսդրական առաջարկության այն ցանկը, որոնցով կառավարությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ հանդես գալ ԱԺ-ում։

6-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ

pargev

Օգոստոսի 8-ին ԼՂՀ ՊԲ զինակոչիկների հավաքագրման կետում տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական միությունների 6-րդ համահայկական բանակումի բացման պաշտոնական արարողությունը։ Հրավիրված էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը, պաշտոնական այլ անձինք։ Պարգեւ սրբազանը, առաջինը ելույթ ունենալով, նշեց, որ այստեղ հավաքվել են ազգի ներկա եւ ապագա զինվորները՝ ազգային գաղափարները կյանքի կոչելու, մնայուն պահելու, սերունդներին փոխանցելու համար։ Նա դիմեց աշխարհի 20 երկրներից ժամանած հայ երիտասարդներին, ասելով. «Ազատագրված արցախյան հողակտորում բանակումի կազմակերպումը թելադրված է մեր ժողովրդի պատմության, ազգային գաղափարների եւ ապագայի տեսլականի հրամայականով»։ Ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը, կրթության եւ գիտության նախարարը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։

Ա. Պողիկյանը իր ելույթում շեշտեց, որ այս միջոցառումը պատշաճ մակարդակով տեղի չէր ունենա, եթե չօժանդակեր ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը։ 6-րդ համահայկական բանակումի կազմակերպիչ ՀՅԴ անդամ Պետյա Ղարագյոզյանը մեզ տեղեկացրեց, որ միջոցառումը տեւելու է մինչեւ օգոստոսի 15-ը։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031