Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականներին

Օգոստոս 10,1999 00:00
Vazgen Sargsyan

Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոնգրեսական խմբի անդամներին՝ համանախագահներ Ջոն Փորթերի եւ Ֆրենկ Փալոնի գլխավորությամբ:

Պատասխանելով հյուրերի բազմաթիվ հարցերին, վարչապետն ասել է, որ այսօր կառավարության ամենակարեւոր խնդիրներից է՝ վերականգնել ռեֆորմների հանդեպ ժողովրդի վստահությունը, մասնակից դարձնել երկրի քաղաքացիներին տնտեսական գործընթացներին: Ուրեմն կառավարությունը պետք է պահպանի ազնիվ «խաղի կանոնները», հավասար պայմաններ ստեղծի տնտեսվարող բոլոր սուբյեկտների եւ արտերկրի ներդրողների համար: Վ.Սարգսյանը կարեւորել է նաեւ կոռուպցիայի դեմ ծավալվող պայքարը, ասելով, որ այդ խայտառակ երեւույթի այսօրվա ծավալները կարող են վտանգել ազգային անվտանգությունը: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլի մասին, ՀՀ վարչապետը շեշտել է, որ մեր երկիրը չի ցանկանում կառուցել արտաքին քաղաքականությունը գերտերությունների միջեւ հակասությունների վրա: «Հայ ժողովուրդը չի մոռանում, որ Ձեր երկիրն օգնության ձեռք է մեկնել Հայաստանին ամենադժվարին պահերին»,-ասել է Վ.Սարգսյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռ.Քոչարյանի եւ Հ.Ալիեւի հանդիպումը Ժնեւում հուսադրող էր, եւ շուտով բոլորս ականատես կլինենք այն քայլերին, որոնք անպայման կբերեն հակամարտության վերջնական կարգավորմանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031