Լրահոս
Օրվա լրահոսը

Չարդարացված հույսեր

Օգոստոս 10,1999 00:00
goris

Օգոստոսի 8-ին՝ նշանակված օրը, Գորիսում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Գորիսում նոր քաղաքագլուխ ընտրվեց Համլետ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ պրն Մկրտչյանի վստահված անձինք մեկ շաբաթ առաջ «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էին հրավիրել, ուր բազմիցս նշվել էր, որ Համլետ Մկրտչյանին մինչեւ ընտրությունները կնեղեն նախկին քաղաքապետ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցները, որպեսզի նա հանկարծ քաղաքագլուխ չդառնա։ Վստահված անձինք նույնիսկ նշել էին, որ «Միասնություն» դաշինքն իր ողջ ուժը կօգտագործի քաղաքապետի պաշտոնակատար Արա Դոլունցին քաղաքապետ դարձնելու համար։

Բայց Համլետ Մկրտչյանի հույսերն ու սպասելիքները չարդարացան։ Նրան չնեղեցին, չխեղդեցին, գլխին պարկ հագցրած՝ Վարարակի ալիքներին չհանձնեցին, ինչպես ժամանակին դա արվեց Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ, եւ այլն եւ այլն։ Փոխարենը՝ նրան հնարավորություն տրվեց դառնալ քաղաքապետ։ Առայժմ հայտնի չէ, թե ընտրությունների ժամանակ Մկրտչյանի կողմնակիցները ուժային ինչ մեթոդներով են կորզել առավելագույն՝ 3924 ձայնը, քանզի պրն Մկրտչյանի վստահված անձինք հավաստիացնում էին, որ Գորիսում ընտրություններն անցնելու են ուժային սցենարով։

Ինչ վերաբերում է Արա Դոլունցին, ապա նա ընտրություններում գրավեց պատվավոր 3-րդ տեղը (1966 ձայն), երկրորդ տեղն էլ՝ 2020 ձայնով, զիջելով Մասիս Բաղրյանին։

Իսկ նոր քաղաքապետն ասում են այնքան «փակ է աշխատել», որ ոչ ոք չգիտի, թե ովքեր են եղել նրա հովանավորները։ Գորիսեցիներին նա հայտնի է որպես 1991-92 թթ. Գորիսի քաղաքագլուխ, ինչպես նաեւ՝ գարեջրի գործարանի տնօրեն։

Գ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031