Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Օգոստոս 10,1999 00:00
samvel babayan

«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հաղորդել է Ստեփանակերտում հնչող կարծիքները, թե ԼՂՀ-ում իրենց գոյության մասին հայտարարած կուսակցությունների գերակշիռ մասը ստեղծվել է Սամվել Բաբայանի քաղաքական հովանավորչությամբ։ Ի թիվս դրանց ակնարկվում են սոցիալ-դեմոկրատական, արմենական եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները։ Ակնարկվում է, որ նա կարող է ԼՂՀ-ում ստեղծել «Իրավունք եւ միաբանություն»-2 դաշինք։

ՎԱՏ ԼՈՒՐ

makarov

«Առավոտին» հասած տեղեկություններով, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը դիմել է խորհրդարանի ղեկավարությանը, որպեսզի վերջինս միջնորդի ՆԳ նախարարությանը՝ այդ հանձնաժողովի անդամներին զենք կրելու իրավունք տալու համար։ Հասկանալի է, որ այդ դիմումը պայմանավորված է արտադրական խիստ անհրաժեշտությամբ՝ առանց գրպանում դրված «Մակարովի», պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող օրենքներ գրելը պարզապես անհնարին է։ Այնուհետեւ՝ զենքն անհրաժեշտ է որպես թատերական աքսեսուար, եթե հանձնաժողովի նախագահն ուզենա իր կուսակցության շարքերը նոր անդամներ ընդունել, նրանք պետք է երդվեն օրինական զենքի վրա։ Բայց, ցավոք, օրենքը հետադարձ ուժ չունի եւ սրճարանային կրակոցները չի կարող արդարացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031