Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ՀԱՆԳՍՏԻ

Օգոստոս 10,1999 00:00
Robert Qocharyan

Թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, թե որտեղ է նախագահ Քոչարյանն անցկացնելու իր 10-օրյա հանգիստը, օդանավակայանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այդ վայրը լինելու է Հունաստանը։

ՆՐԱՆՔ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ Ե՛Վ ԳԻՐ, Ե՛Վ ԴԱՎԹԱՐ

gradaran

Թերթելով ԱԺ գրադարանից նախորդ պատգամավորների օգտվելու մատյանը՝ նկատեցինք, որ օրենքները սերտելու մեջ ամենաժրաջանները Վիկտոր Դալլաքյանը, Վահագն Խաչատրյանը, Էռնեստ Սողոմոնյանն ու ԱԺ ակսակալ Լեոնիդ Հակոբյանն էին։

«ԺՈՒՉՈԿՆԵՐ» ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ

 

gaxtnalsum

«Առավոտը» խնդրեց ճշտել ԱԱՆ-ի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի ծառայության պետ Արմենակ Մանուկյանին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում հրապարակված այն լուրը, թե Սերժ Սարգսյանը գրություններ է ուղարկում ՀՀ բարձրաստիճաններին եւ տեղեկացնում, որ ԱԱՆ-ն պաշտոնյաների աշխատասենյակներում իրականացնում է արտասահմանյան հատուկ ծառայությունների տեխնիկական հետազոտության միջոցներին հակազդելու միջոցառումներ։ «Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա,- պատասխանեց պրն Մանուկյանը։- Նախարարությունը նման ստուգումներ կատարում է պարբերաբար»։

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

noracin

«Առավոտը» սրտանց շնորհավորում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին եւ «Հայլուրի» թղթակից Լիլիթ Մանուկյանին՝ որդու ծննդյան առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031