Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԳԼԵԼ Է ՄԻՐԳԸ ՄԵՐ ՄԱԽԱՂՈՒՄ

Օգոստոս 07,1999 00:00
arevtur

Աննախադեպ շոգը, ամառային հերթական (սովորական) դարձած համաճարակները, քաղաքապետարանի փողոցային առեւտուրն արգելելու կիսատ-պռատ իրականացվող որոշումը անակնկալ հաջողություն են երեւանցիների համար։ Փողոցներում վաճառվող գյուղմթերքների գինն ընկել է։ Սա, իհարկե, բնական պրոցես է ամռան ամիսների համար։ Բայց մինչ այդ իշխանությունները ձեռքից եկածն արել էին բնական այդ պրոցեսը կանխելու համար։ Խոսքը պտուղ-բանջարեղենի, բերքուբարիքի հասունացման մասին չէ։ Դա արգելել նույնիսկ մեր շատ հարազատ (համարյա՝ հոգեհարազատ) իշխանություններն ի վիճակի չեն։ Խոսքը գյուղմթերքների գների նվազման մասին է։ Պարզ է՝ մայիսին բացվում է վարդը ու էժանանում, իսկ ամռանը մրգերն են հասունանում ու էժանանում։ Բենզինի ակցիզային հարկի անակնկալ բարձրացումը, ենթադրվում էր, որ կարգելակի այս պրոցեսը։ Գյուղացին ավելի բարձր գնով է մթերքը քաղաք հասցնում, հետեւաբար ավելի թանկ էլ վաճառելու է։ Եվ, իսկապես, շուկաներում գները չեն իջնում (հակառակ՝ տարիներով «ընդունված» կարգի)։

Բայց փողոցներում պատկերը տրամագծորեն այլ է։ Փողոցում մթերք վաճառելն արգելվել է։ Հետեւաբար՝ թաղայինները վաճառողներից «նալոգ» վերցնելու օրինական հիմքեր չունեն ու չեն վերցնում։ Փողոցում առեւտուր անողների ծախսերը կրճատվել են։ Ավելին՝ նրանք մի խնդիր էլ ունեն՝ որքան հնարավոր է արագ վաճառել միրգ ու մթերքը (քանի արգելող ոստիկանները չեն արձանագրել)։ Իսկ արագ վաճառել հնարավոր է միայն ապրանքի գինն էժանացնելով։ Փաստորեն բոլորն իրենց կամքից անկախ սպառողի համար բարի գործ են անում։

Հարգելի տնային տնտեսուհիներ, նախօրոք տոպրակներ վերցնելով՝ դուրս եկեք փողոց, հենց այնպես, կարծես զբոսնելու։ Մայթերի անկյուններում ու պուճախներում ձեզ էժան մթերքներ կառաջարկեն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031