Երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մահվան քառասունքի առիթով կիրակի, օգոստոսի 8-ին սբ. Էջմիածնի Մայր տաճարում կմատուցվի հանդիսավոր սբ. Պատարագ։ Հավարտ սբ. Պատարագ կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն Վեհափառ Հայրապետի շիրիմի առջեւ։
Ս. Պատարագը կմատուցի Գերշ. Տ. Արսեն արք. Բերբերյանը, հոգեհանգստի առիթով բանին կենաց քարոզությամբ հանդես կգա կաթողիկոսական տեղապահ Ամենապատիվ Տ. Ներսես արք. Պոզապալյանը։
Սբ. Պատարագը կսկսվի առավոտյան ժամը 10.30-ին, հոգեհանգստյան արարողությունը՝ ժամը 12.45-ին։
Սիրով հրավիրում ենք մեր հավատացյալ ժողովրդին իր հարգանաց տուրքը մատուցելու երանաշնորհ հանգուցյալ Հայրապետին։
Կարդացեք նաև
ԴԻՎԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ