Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՈՆ» ՊԱՀՈՂ ՏԵՐՏԵՐԸ

Օգոստոս 07,1999 00:00
hogevorakan

Ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ ասել է, թե նորը լավ մոռացված հինն է։ Այս բանն ամենից լավ հասկացել են տերտերները։ Նրանք հոտի հետ աշխատանքից շատ լավ սերտել են գործի այն մասը, որ անվարձ ոչինչ չի կարելի անել։ Հոգու փրկության, անորոշության մեջ խարխափող քրիստոնյաներին դարձի բերելու գործը տերտերները վաղուց իրենց զբաղմունքի «զոն»-ից դուրս են քշել։ Նրանք ավելի հաճույքով թաղման ու պսակի են մասնակցում։

Այստեղ հաստատ անվարձ չեն մնա։ Հանրապետության շրջաններում աղանդները շատացել են։ Սրանք ավելի գրավիչ են, քանի որ սոված ժողովրդին փող են տալիս, հագուստ են տալիս, ջերմ-ջերմ խոսում են, երեխաների համար գույնզգույն գրքեր են բերում։ Իսկ մեր եկեղեցին՝ հայ առաքելականը, կամաց-կամաց ժողովրդից օգտվում է վերջերս, ավելի մեծ արագությամբ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին 15-րդ դարի կառույց է եղել։ Եկեղեցին վերանորոգվել է 1980-ին։ Տերտերն էլ տեր Հովսեփն է։ Նա 20 տարի է տերտեր է աշխատում, բայց իր գործի մասին այսպես է խոսում. «Էս զոնը ես եմ պահում»։ Զոն պահելն էլ այն էր, որ սայլապանի վրա գոռում է. «Հեյ, էդ ո՞ւր ես մտել, քշի՛, քշի՛ գնա»։

«Աղանդների դեմ ո՞նց եք պայքարում» հարցիս, տերտերը պատասխանում է. «Աղանդները չլինեն, նորմալ կլինի, նույնիսկ ККБ-ի միջոցով եմ պայքարել»։ Հոգու գործերը տեր Հովսեփի համար չեն, նրա հագուստն անգամ խիստ տոնավաճառային է։ «Ինչո՞ւ տերտերի հագուստով չեք», հարցս էլ խիստ ժամանակակից պատասխան ունի. «Ես ավտո եմ քշում, ինչի՞ նման է, միլիցիան կանգնեցում է, իջնեմ տերտերի շորով, ամոթ է, չէ՞»։ Ամոթն էն խոսքը չի, տեր Հովսեփ։ Դա ուղղակի խայտառակություն է։

Մ. ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Եթե Մայր Աթոռը խիստ շահագրգռված է իմանալ, թե որ եկեղեցիներում են տերհովսեփները, կարող է սեփական նախաձեռնությամբ դուրս գալ իր իսկ տիրույթներում զննողական պտույտի։ Տերտերի կարգավիճակ ունենալը դեռ չի նշանակում հոգեւոր հովիվ լինել։ Հատկապես ծայրամասային շրջաններում տեր հայրերը գրեթե «սեփականաշնորհել» են եկեղեցիները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031