Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Օգոստոս 07,1999 00:00
Galust Sahakyan

Այսօր լրանում է Աջափնյակի համայնքապետի պաշտոնում առաջադրվելու համար հայտ ներկայացնելու ժամկետը։ Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը երեկ «Առավոտի» հարցին, թե՝ արդյոք պրն Աղաբաբյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, պատասխանեց. «Կուսակցության մեջ այս առնչությամբ տարբեր տեսակետներ կան։ Ես գտնում եմ, որ ավելորդ լարվածություն չստեղծելու համար, Աշոտ Աղաբաբյանն իր թեկնածությունը չպիտի առաջադրի»։ Պրն Սահակյանը նաեւ դժգոհություն արտահայտեց ստեղծված մթնոլորտի առնչությամբ. «Թաղապետ ընտրվելը գերխնդիր են դարձրել, իսկ Աշոտ Աղաբաբյանը նման խնդիր չունի եւ չի ունեցել»։

ՎԱՏ ԼՈՒՐ

amn despanutyun

ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ գնալով մարդկային հերթերը շատանում են։ Մարդիկ փաստաթղթեր են լրացնում, «նախապատրաստական» հարցազրույցների են մասնակցում։ Երեկ մեր հաշվարկներով ժ. 9-ին արդեն 100-ից ավելի համաքաղաքացիներ կային։ Մեծ էր հատկապես անչափահաս երեխաներով ծնողների թիվը։ Խոսակցությունները, թե մինչեւ 2000 թվական ԱՄՆ-ում հայտնվողներին սպասվում է «գրին քարտ» (մի ծերունի շփոթմամբ «գրիլ քարտ» էր ասում) սին են եւ նպատակ ունեին փաստորեն «հերթ» գոյացնել, «թանկացնել» ոգու հաճույքը… Մի կին հայտնեց, որ 10 անգամ կարող ես գնալ-գալ, մուծել ամեն անգամ 50 դոլար ու մերժվել… Եթե այս տրամաբանությունը գնահատելու լինենք, ապա օրվա մեջ մի քանի անգամ, գնալ «մուծվելը», հետո մերժվելը այլ բանի մասին է խոսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031