Մի քանի օր առաջ էր ընդամենը, որ «Առավոտը» գրեց ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների պայմանավորվածության մասին, որ նրանք միմյանց փոխելով պետք է արձակուրդ գնան։ Արդեն վերադարձել է առաջին նախագահը՝ սոցիալական, առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը։ Միայն Կարեն Դեմիրճյանն է, որ արձակուրդ չի գնացել եւ նման մտադրություն էլ ցույց չի տալիս։
ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԱՆ-ՈՒՄ
Երեւանում խոսակցություններ են շրջանառվում, որ, հավանաբար, ԱԱ փոխնախարար է նշանակվելու Ժ. Ավետիքյանը։ Ասենք, որ նա մինչեւ վերջերս աշխատել է իբրեւ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի օգնական։ Դիտորդների կարծիքով, այսպիսով, վարչապետ Վազգեն Սարգսյանը փորձելու է ԱԱ համակարգում մեծացնել իր վերահսկողության չափը։
Կարդացեք նաև
ՀԵՐՈՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՀԵՐՔՈՒՄ Է
Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը երեկ զանգահարեց խմբագրություն եւ խնդրեց ի լուր բոլոր լրագրողների հայտարարել, որ իր անունը Երեւանի քաղաքապետի հավակնորդների ցուցակում չի եղել, չկա եւ չի էլ լինելու։