Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐՆ Է

Օգոստոս 06,1999 00:00
Toto

Սակայն ոչ ոք չի կարող պարտադրել քաղաքացիություն

«Առավոտի» խմբագրություն եկած քաղաքացին իր գլխի տերն է։ Շարունակ դա էլ պնդում էր։ Եվ իր գլխի տերը լինելով՝ գտնում է, որ իրեն ոչ ոք չի կարող պարտադրել քաղաքացիություն ստանալ կամ թե՝ «փոխ առնել»։ Իր այդ քայլի պատճառը համարում էր նաեւ այն, որ չի ցանկանում վճարել կամ թե՝ «պարտավոր չեմ վճարել պետության պարտքերը»։

ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածների, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի» 2-րդ, 15-րդ եւ 29-րդ հոդվածների իրավական նորմերի ու ՀՀ օրենսդրական պահանջների հիմքերով դիմում եմ ձեզ հետեւյալ իրավական պահանջով։ Լինելով ՀՍՍՀ քաղաքացիությամբ ԽՍՀՄ քաղաքացի, պատմա-քաղաքական հետեւանքային հանգամանքներում վերացել է ԽՍՀՄ-ը, իսկ նախկին ՀՍՍՀ-ում ձեւավորվել է ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական հանրապետություն, համաձայն 5 հուլիսի 1995 թվականից գործողության մեջ մտած Սահմանադրության։ Ես ծնվել եւ մշտապես ապրում եմ Հայաստանում, ծառայել եմ բանակում եւ Հայաստանի քաղաքացի եմ, այսինքն՝ Հայաստանն իմ սեփական երկիրն է իրավաբանական դիտարկմամբ եւ ունեմ այստեղ քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ, այդ թվում նաեւ՝ քաղաքացիություն ստանալու իրավունք՝ առանց որեւէ նախապայմանի։ Սակայն ոչ ոք իրավունք չունի պարտադրել ինձ քաղաքացիություն եւ Սահամանդրությանը հավատարմություն, եթե ես չեմ ընդունում այն եւ դեռեւս հանրաքվեի ժամանակ ոչ միայն դեմ եմ քվեարկել, այլեւ քարոզել եմ մարդկանց եւ համոզմունք ունեմ հանրաքվեի արդյունքների կեղծման ճանապարհով Սահմանադրությունն ընդունված հայտարարելու կապակցությամբ։

Սահմանադրության «ընդունմանը» հաջորդած այս չորս տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ անհնար է սեփական ուժերի օրինական գործադրմամբ շահագրգիռ աշխատել եւ հոգալ սեփական կենսամակարդակի ապահովման պայմանները։

Ես 1997-ին վաճառել եմ իմ սեփական բնակարանը եւ չեմ գնել նոր բնակարան՝ այստեղ հաշվառվելու կամ պարտադիր գրանցվելու կարգը պահպանելու համար։ Բնականաբար, նոր սեփականատերը պահանջում է իր սեփական բնակարանում հաշվառումը դադարեցնել, քանի որ լրացուցիչ կոմունալ ծախս է առաջացնում նրա ընտանեկան բյուջեի վրա ինձ այնտեղ հաշվառված թողնելը։ Էրեբունու անձնագրային բաժինն ու տարածքային ոստիկանության պետը, հիմնվելով ինչ-ինչ հրահանգի վրա, պարտադրում են՝ նախ ստանալ նոր տիպի անձնագիր, ապա ներկայացնել նոր գրանցման կամ հաշվառման հասցե, որպեսզի հանեն ինձ նախկին գրանցումից։ Անձնագիրս փոխելու հարցում բարդություն չունեմ, բացի մեկ խնդրից՝ հրաժարվում եմ քաղաքացիության իրավունքից եւ կամենում, որ այդ անձնագրի «քաղաքացիությունը» տողում ոչ թե գրվի Հայաստանի Հանրապետության, այլ՝ քաղաքացիություն չունեցող, այսինքն՝ հրաժարվում եմ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, պահպանելով ապրելու, հարկատու լինելու, աշխատելու եւ բոլոր մյուս քաղաքացիական իրավունքներս ու պարտականություններս՝ գործող օրենսդրությանը համապատասխան։

ՄՅԱՍՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031