Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԱՎՈՐ ԼՈՐԻԿ

Օգոստոս 06,1999 00:00
levon ter-petrosyan

Օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 132 ձայնով Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու տարեդարձն է։ Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ ի նշանավորումն այդ տարեդարձի՝ Վանո Սիրադեղյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին խորոված լորեր է նվեր ուղարկել։ Բայց ոչ 132 հատ։

2 ՀԱՐՑ ԿԸՀ-ԻՆ

KYH

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, այժմ պարզապես անդամ Ռուբեն Մանուկյանը նախորդ ուրբաթ չմասնակցեց ԿԸՀ լիագումար նիստին, ինչից հետո պատասխանելով թղթակիցների հարցին, թե ինչո՞ւ այդպես վարվեց, պատասխանեց. «Ես ձեռնավարժությամբ չեմ զբաղվում»։

Հարց 1. Այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի է ունենալու ԿԸՀ հերթական նիստը. եթե Ռ. Մանուկյանը դրան մասնակցի, ինչո՞վ է զբաղվելու։

Հարց 2. Ինչո՞վ էին նախորդ նիստում զբաղված Ռ. Մանուկյանի գործընկերները։

ՆԱԽԿԻՆՆԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՆԵՐ

Vazgen Sargsyan

Իր գլխավորած կառավարության անդրանիկ նիստում ձեռքը սեղանին խփելով Վազգեն Սարգսյանը քաղաքական գնահատական է տվել նախկին կառավարությանը՝ «նախորդ կառավարությունը երկիրը հասցրել է ֆինանսական աղետի եզրին»։ Նոր վարչապետի այս խոսքերի ընթացքում գլուխն ամենաակտիվը տմբտմբացրել է Արմեն Դարբինյանը։

ՇԻՆԻՉ ԱՌԱՋԱՐԿ

Երեկ կառավարության նիստում արդյունաբերության նախարար Հայկ Գեւորգյանի աթոռը կոտրվեց, որի հետեւանքով նա ընկավ։ Ներկաներից մեկը դրան արձագանքեց հետեւյալ կերպ. «Այսուհետ թող կիլոյով չափեն, նոր նշանակեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031