Հայաստանի մամուլում արտատպվել էր «Զաման» թերթի հաղորդումը, թե ԱՄՆ-ը մտադիր է Ղարաբաղի խնդրի կարգավորումը սկզբունքորեն հանգուցալուծել մինչեւ այս տարվա նոյեմբերի 9-ը՝ Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Վարդան Օսկանյանն այս առնչությամբ ասաց. «Դա, իրոք, կարեւոր, շրջադարձային հանդիպում է ԵԱՀԿ ամբողջ գործընթացում, քանի որ այնտեղ նաեւ պիտի ընդունվի Եվրոպայի 21-րդ դարի անվտանգության խարտիան։ Այնպես որ, բոլորի հայացքն այսօր այնտեղ է ուղղված եւ բոլորը ցանկություն ունեն, որ նաեւ Ղարաբաղի հարցում որեւէ առաջընթաց արձանագրվի»։
Կարդացեք նաեւ՝ էջ 3։
ՄԵՐ ԲԵՆԶԻՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ Է
Կարդացեք նաև
Պատասխանելով «Առավոտի» հարցին, «Հայնավթամթերք» ձեռնարկության նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանն ասաց, թե Ռուսաստանի որոշ նահանգներում եւ Ուկրաինայում առկա բենզինի պրոբլեմը որեւէ կերպ չի անդրադառնա ներհայաստանյան շուկայի վրա, որովհետեւ «երկու-երեք տարի է արդեն Ռուսաստանի հետ նավթամթերքի առեւտուր չունենք։ Նավթամթերքը ներկրում ենք սեւծովյան ավազանի եւ եվրոպական մոտակա երկրներից՝ Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Հունաստանից։ Իսկ Ռուսաստանում տեղի ունեցածը ժամանակավոր երեւույթ է եւ խաղ, ինչը մեզ չի վերաբերում»։
Վ. Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։
ՍԵՎԱՆԸ ԿՑԱՄԱՔԻ
«Առավոտը» ստույգ լուր է առել, որ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանն օրենք է գրում Սեւանի մասին։ Նկատի առնելով ոչ վաղ անցյալի նրա փորձը, այսօրվանից կարելի է ենթադրություններ անել, թե վրիպակներն ուղղելուց հետո ինչ կմնա Սեւանից։