Կար ժամանակ, երբ Երեւանը պետ ուներ, տեր, երբ թիվ երկրորդ հրամանագիրը նշանակումների շքահանդեսում… Երեւանի քաղաքապետինն էր սովորաբար լինում։ Երեւանի քաղաքապետը հանրապետության պետի կամ նախագահի, չասենք՝ առաջին, գոնե՝ երկրորդ ձեռքն էր լինում։ Մինչեւ օրս հասարակական կարծիքի սլաքը մայրաքաղաքապետերի օգտին է պտտվել, եւ անհանգիստ երեւանցիներս ավելին ենք ցանկացել, քան կարող էր տալ… առանձին բյուջե եւ հատուկ կարգավիճակ չունեցող քաղաքը։ Ինչեւէ։
Արդեն մեկ ամիս եւ ավելի ժամանակ է անցել, սակայն քաղաքագլուխ չի նշանակված։ Ավելին՝ նրա ժամանակավոր պարտականությունները չի դրված պաշտոնակատարի… վրա։ Գիտենք, իհարկե, որ փոխքաղաքապետը համակարգում է քաղաքապետարանի աշխատանքները եւ սակայն, ըստ էության, նա իրավասու չէ հրամաններ կամ որոշումներ արձակել կադրային փոփոխությունների եւ նաեւ՝ քաղաքի տնօրինության տակ գտնվող շենքերի-շինությունների վերաբերյալ։ Եվ ոչ միայն։ Չունենալով պաշտոնակատար, ըստ էության, կաթվածահար է քաղաքապետարանի բաժինների աշխատանքը, եւ, բնական է, մարդիկ սպասումների մեջ են. ով՝ սաղ, ով՝ հեռացած-ազատված։
Ի՞նչ է, չի գտնվելո՞ւ քաղաքապետի գոնե մեկ թեկնածու։
Ի դեպ, թեկնածուների մեջ դեռ հիմա էլ հիշատակվում են Կամո Արեյանի, Ալբերտ Հերոյանի… անունները։ Որոշ մարդիկ համառորեն պնդում են, թե քաղաքապետի աթոռը տրամադրվելու է աժմականներից որեւէ մեկին։ Սակայն կա «երակ մտնելու» ներիշխանական սովորույթ։ Թեկնածուներից Կ. Արեյանը դիտվում է նախկին քաղաքապետի, ներկայիս ՆԳ նախարարի «մարդը», Ա. Հերոյանը «ուղիղ գծով»՝ վարչապետի, իսկ աժմական տեսական աթոռակալը… երկրիս նախագահի… Ահա այստեղ է, որ չի ավարտվում «երակ մտնելու» գործընթացը։
Կարդացեք նաև
Ռ. Մ.