Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՔՑՈՑԻ

Օգոստոս 05,1999 00:00
Armentel

Հայաստանում, որ հիմնարկությունը գովազդի կարիք է զգում՝ մամուլի ասուլիս է կազմակերպում։ Ասուլիսները, փաստորեն, թերթերի էջերն ու ռադիոհեռուստատեսային եթերները անվճար զբաղեցնելու ամենապրիմիտիվ ձեւն են։ Օրինակ, օգոստոսի 3-ին «ԱրմենՏելը» ասուլիս էր արել ու ներկայացրել իր ծրագրերը։

Զավեշտն այս դեպքում մի փոքր ավելի է ընդգծված։ «ԱրմենՏելը» նորից հեռախոսահամարներ է փոխում։ Սեպտեմբերի 1-ից փոխվում են շտապօգնության, ոստիկանության եւ հրշեջ ծառայության հեռախոսահամարները։ Այս դեպքում հարկ է, որ «ԱրմենՏելն» ինքը փող ծախսի ու հասարակությանը տեղյակ պահի այդ մասին։ Փոփոխվող հեռախոսահամարների սոցիալական բնույթը հաշվի առնելով, մենք եւս հրապարակում ենք այդ հեռախոսահամարները. հրդեհի դեպքում պետք է զանգահարել 1-01, ոստիկանություն՝ 1-02, շտապօգնություն՝ 1-03։ Հետաքրքիր է, որ փոխվում է նաեւ միջքաղաքային ու միջազգային կոդի համարը։ Այդ համարների հրապարակումն արդեն զուտ «ԱրմենՏելի» խնդիրն է։ Սույն գրասենյակն, ի վերջո, դրանց միջոցով փող է աշխատում, հետեւաբար ինքն էլ պարտավոր է բաժանորդներին տեղյակ պահել փոփոխությունների մասին։ Պատկերացնում եք, ընդամենը 25 օր հետո փոխվելու են մեզ լավ ծանոթ «01», «02», «03» համարները։ Եվ պետական ոչ մի կազմակերպություն չի պարտադրել «ԱրմենՏելին» հեռուստագովազդային ծառայությունների միջոցով մի քանի շաբաթ անընդհատ զգուշացնել ու տեղյակ պահել հեռախոսահամարների փոփոխության մասին։ Հրշեջ ծառայությանը չմիանալու դեպքում ոչ «ԱրմենՏելն» է հատուցելու ձեր վնասները, ոչ էլ ՀՀ կապի նախարարությունը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031