Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Օգոստոս 05,1999 00:00
baku

Բաքվում «Ազատություն» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ ցույց։ Ցուցարարները շարժվել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ՝ «Մի աջակցեք հայ զավթիչներին», «Հրաժարվեք 907 բանաձեւից», «Ճնշում մի գործադրեք Ադրբեջանի վրա» կարգախոսներով։ Ցուցարարները թղթակիցներին ասել են, որ ԱՄՆ-ը խոստանում է, բայց իրական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին օգնելու համար։ Նույն թղթակիցները հաղորդում են, որ ոստիկանները ցուցարարներից խլել են պաստառները։

ՎԱՏ ԼՈՒՐ

Legran

Թերեւս իզուր էր նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հույս հայտնում, որ սխալ թարգմանության արդյունք է Միշել Լեգրայի այն արտահայտությունը, թե Հայաստանը պատերազմի է պատրաստվում՝ հաշվի առնելով վերջերս ստացած «ՄԻԳ»-երը եւ ժամանակակից զենքերը։ Նույն հարցազրույցից ծավալի պատճառով դուրս մնացած մի հատվածը դեսպանի համոզվածության վկայությունն է։ Թղթակիցն ասել էր. «Ճշտենք, «ՄԻԳ»-երը, որ բերվել են Հայաստան, միայն հակաօդային պաշտպանության համար են, իսկ Ադրբեջանի սպառազինությունները մի քանի անգամ Հայաստանի սպառազինություններին գերազանցում են»։ Եվ Միշել Լեգրան պատասխանել էր. «Դուք նույն դիրքերի վրա եք դնում իրականությունը՝ ստացված «ՄԻԳ»-երը եւ ապագան, որն անորոշ է։ Այսպիսի համեմատությամբ շատ առաջ չեք գնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031