Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԼՈՒՐ

Օգոստոս 05,1999 00:00
Levon Ter-Petrosyan

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ կարգավորման բանակցությունների հերթական մի փուլի ժամանակ ադրբեջանցիները խիստ անընդունելի պայման էին առաջադրել։ Քրիստիան Տեր-Ստեփանյանն այդ մասին հեռախոսով հայտնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստանում՝ «Ասա, թող սիքտիր լինեն» պատասխանը։ «Ի՞նչ կըսեք, չհասկըցա»,- հարցնում է Տեր-Ստեփանյանը եւ ստանում նույն պատասխանը։ Քրիստիանը նորից է հարցնում. «Ի՞նչ կըսեք, չհասկըցա», եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Դու նրանց ասա՝ նրանք կհասկանան»։

ԵՐԳՉՈՒՀՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Մեր թերթի ստացած բազմաթիվ շնորհավորանքներից անպայման կցանկանայինք առանձնացնել աշխարհահռչակ երգչուհի Արաքս Դավթյանի խոսքը. «Շատ եմ սիրում ձեր թերթը, գլխավոր խմբագրին։ Հայալեզու թերթերից միայն ձերն եմ կարդում։ Շնորհավորում եմ «Առավոտի» հնգամյա հոբելյանը։ Ձեզ ու ամբողջ հայ հասարակությանը «Առավոտով» բացվող առավոտներ եմ ցանկանում»։

ЯВЛЯЕТСЯ ЧЛЕНОМ

Azgayin joxov

Ըստ չճշգրտված տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի նոր ղեկավարությունը միտումներ է դրսեւորում մերժելու նախորդ հանցավոր ռեժիմի վերապրուկները եւ վերադարձնելու ավելի վաղ անցյալին։ Դրա առաջին դրսեւորումը ԱԺ պատգամավորի վկայականի նոր ձեւն է։ Մինչ այժմ վկայականում գրվում էր նրա համարը, պատգամավորի անուն-ազգանունը, որին հետեւում էր «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր»։ Նոր ձեւում գրվել է, որ այսինչ-այսինչյանը «հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր»։ Ինչպես տեսնում ենք, միակ նորամուծությունը «հանդիսանում է» արտահայտությունն է։ Սակայն այդ մեկ բառից Կարեն Սերոբիչի ժամանակների չորսուհիսունանոց երշիկի անուշ բույրն է գալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031