Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանության նոր հավակնորդներ

Օգոստոս 04,1999 00:00
ohanjanyan

«Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, ուստի եւ պայքարելու ենք իշխանության համար»,- հայտարարեց ՔԴԿ նախագահ Կարեն Օհանջանյանը «Առավոտի» թղթակցի հետ ունեցած զրույցում։

Ավելի մանրամասնելով կուսակցության առջեւ դրված այդ խնդիրը, նա նշեց, որ 2000 թվականին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը լրջորեն է նախապատրաստվում, իր առջեւ նպատակ է դրել բոլոր ընտրատարածքներում ունենալ թեկնածուներ։ Դրա անհրաժեշտությունը նրանում է, որ մեր երկրում ժողովրդավարության զարգացման մակարդակը բավականին ցածր է։

Կա խոսքի ազատություն, եւ ընդհանրապես մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց ե՛ւ քաղաքական, ե՛ւ սոցիալական իրավունքներից, նույնիսկ պատգամավորին կարող են լռեցնել՝ սպառնալիքով, որ քրեական գործ կհարուցեն կամ հետ կկանչեն։ Կուսակցությունն առաջնորդվում է քրիստոնեական գաղափարախոսությամբ եւ իր գործունեության գլխավոր ուղղություն է համարում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ունի աջ թեքում, կողմնակից է շուկայական տնտեսության ազատականացմանը, մրցակցության հիմքի վրա հասարակության ազատ զարգացմանը։

Այն հարցին, թե «Ղարաբաղում կուսակցությունների գործունեությունը արդյոք ձեւական բնույթ չի՞ կրում», պատասխանեց, որ կուսակցությունները պարտավոր են արտահայտվել բոլոր առիթներով. «Ես, որպես կուսակցության նախագահ, հանրապետությունում վերջերս առաջացած լարվածության օրերին հանդիպումներ եմ ունեցել Ղարաբաղի ղեկավար գործիչների հետ, զրույցներ ունեցել կուսակցության անունից»։ Նա ասաց նաեւ, որ շուտով հրավիրվելու է ՔԴԿ-ի ղեկավար մարմնի քաղաքական խորհրդի նիստ, որտեղ հրապարակվելու է ՔԴԿ դիրքորոշումը անցած ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ. «Գտնում եմ, որ հռչակված որոշ դրույթներ պետք է իրականացվեն, քանի որ շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է ստեղծվել, մի շարք ոլորտներում անօրինականություն է տեղի ունեցել։ Այդ ամենը պետք է վերացվի եւ պետք է արվի մի ճանապարհով. հասարակությունը առավելագույնս պետք է մասնակից դառնա նեգատիվների վերացման գործընթացին»։ Կուսակցության նախագահի կարծիքով, լիակատար ժողովրդավարական երկիրն այն է, որտեղ օրենսդիր-գործադիր եւ դատական իշխանությունների կողքին առկա են քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մամուլի իշխանությունը։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031