«Առավոտի» հիմնադրման հնգամյակի առթիվ պետական պաշտոնյաների մեկ տասնյակից ավելի շնորհավորանքների շարքում լավագույնն է ճանաչվել նախարար Ռոլանդ Շառոյանի ուղերձը, որտեղ մասնավորապես «Առավոտ»-ավարի նշված է. «Նախարարության ողջ կազմը գորովանքով է ընդունում ձեր հոբելյանական տորթի հինգերորդ մոմի բոցավառումը եւ ջերմորեն ողջունում մասնավորապես իր բաժին պատուհասին՝ Սաթիկ Սեյրանյանին»։
Այլոց մեջ լավագույնը ֆիլատելիստների հայկական միության ուղերձն է, որի նախագահ Աշոտ Բաբախանյանը շնորհավորանքի հետ միասին «Առավոտի» հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ «Ֆիլատելիայի միջոցով լուսաբանելու մեր հայրենակիցների համաշխարհային ձեռքբերումները»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւան քաղաքի դատախազությունը պատրաստվում է Աշոտ Բլեյանի դեմ հարուցած 4 մեղադրանքներին հավելել եւս մեկը՝ կաշառք վերցնելու վերաբերյալ։ Ընդհանրապես բավական դժվար ապացուցելի այս մեղադրանքի հիմք են այս անգամ դարձնելու գումարի դիմաց տրված ավարտական մի քանի վկայականները, որոնց հետ, ի դեպ, կրթահամալիրի տնօրենը պիտի որ կապ չունենար՝ վկայականներ են տալիս դպրոցների տնօրենները։ Ըստ լուրերի, ընդհանրապես շատ տնօրեններ են վկայականների բիզնեսով զբաղվում, բայց դրա համար պատասխանատվության են կանչում միայն քաղաքական հայացքներ ունեցողներին։
Եվս մի լուր, հոկտեմբերին կլրանա այս գործի հարուցման մեկ տարին, բայց միայն վերջերս է մի փորձաքննություն նշանակվել։