Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻՆ

Օգոստոս 04,1999 00:00
Albert Bazeyan

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրին, որ հուլիսի 3-ի դրությամբ կառավարությունից դեռեւս որեւէ դիմում չեն ստացել, որպեսզի նախագահի հրամանագրով արտահերթ նիստ գումարվի։ Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը չբացառեց օգոստոսին արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը։

ՆԱՆԱԳՈՒԼՅԱ՛Ն, ՄԵՂԱՎՈՐ ԵՍ

Garnik Nanagulyan

Մի խումբ ցուցարարներ, «Արմենիա» հյուրանոցի աշխատակիցներ, Ազգային ժողովի առջեւ խոսելով լրագրողների հետ, ասացին, թե արդյունաբերության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը «Արդշինբանկից» 400 հազար դոլար փոխանցել է «Միդլենդբանկ», իսկ հետո առձեռն ստացել է այդ գումարն արտասահմանում։ Այդ հայտարարության հեղինակը «Արմենիա» հյուրանոցի արհմիության նախագահ Վիգեն Ղազարյանն է։

ՏՊԱՎՈՐԻՉ ԱՆՑՅԱԼ

Suren abrahamyan

«Առավոտի» տեղեկություններով, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը մտադիր է, կամ արդեն Երեւանի ՆԳ վարչության պետ է նշանակել Աշոտ Ղահրամանյանին։ Սույն անձը ծառայել է որպես ոստիկան թե՛ խորհրդային, թե՛ անկախության շրջանում՝ այդ թվում՝ որպես տարբեր տարածքային կառույցների միլպետ, իսկ 80-ականների սկզբին էլ Կոմիտասի վրա գտնվող կույրերի շենքից տուն է ստացել։

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՆԱԵՎ ՀԱՑԻՎ

Vazgen sargsyan

Վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարության պաշտոնյաներին ու նաեւ նախարարներին արգելել է առանձնասենյակներում ճաշել։ Պիտի իջնեն՝ ճաշարանում սնվեն եւ ոչ թե պատվիրեն կերակուրն իրենց առանձնասենյակ հասցնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031