Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը մի հետաքրքիր իրողության մասին վկայեց, որ երբ Արմավիրի մարզում փորձել են ճշտել, թե ովքեր են ջրի եւ այլ ծառայությունների դիմաց վճարումներից խուսափողները, պարզվել է, որ նրանց 60-65%-ը պետական չինովնիկներ են՝ մարզպետարանի, հարկային եւ մաքսային ծառայությունների, իրավապահ համակարգի եւ դատախազության աշխատակիցներ։ Հիրավի, ճիշտ են ասում, որ խեղճ մարդիկ փող չունեն ջրի եւ այլ ծառայությունների խիստ բարձր վարձաչափերի դիմաց վճարելու համար։
Մանրամասն՝ 3-րդ էջում։
ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Կարդացեք նաև
«Առավոտի» թղթակցի այն հարցին, թե ինչպես կարող է Ղարաբաղում քրիստոնեա- դեմոկրատական կուսակցությունը գործել ռազմական դրության պայմաններում, ՔԴԿ նախագահ Կ. Օհանջանյանն ասել է, որ հակառակորդ պետությունում՝ Ադրբեջանում, ռազմական դրություն չկա։ Ուրեմն, մեզ մոտ եւս չպիտի լինի։ «Ադրբեջանն այդ փաստը օգտագործում է իր համար՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղն ունի ագրեսիվ մտադրություններ»։ Նա հույս է հայտնել, որ մի քանի տարի հետո ԼՂՀ-ում ներքաղաքական կյանքն ավելի կաշխուժանա, հակասությունները կլուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով, կուսակցությունների եւ ժողովրդի մոտ առկա տեսակետների հաշվառմամբ։
Կարդացեք էջ 9։
ԿՐԱԿԵՄ ՎԱՀԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՂՈՒՄ Է
Ականատեսների վկայությամբ, Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչների պատվին տրված ճաշկերույթի ընթացքում ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը հարցրել է պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանից. «Մեր բակի դաշնակցականները մտահոգված են, մաուզերի մասին օրենքն ինչո՞ւ չեք ընդունում»։