Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԺԿ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՈՅԱՏԵՎԵԼ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 03,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Հայտարարեց ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը

Պատասխանելով «Սնարք»-ի աշխատակցի այն հարցին, թե ինչո՞ւ ինքը հրաժարվեց ղեկավարել խորհրդարանական հանձնաժողովներից մեկը, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ոչ մի անդամ իրավունք չունի հրաժարվել կուսակցական հանձնարարությունից, որն արդեն կայացրել է կուսակցության քաղաքական խորհուրդը, կամ կուսակցության նախագահը։ Այդ պատճառով, բոլոր այն խոսակցությունները, թե ես հրաժարվել եմ ինձ հանձնարարված աշխատանքի պատասխանատվությունից, բոլորովին անհիմն են։ Ես պատրաստ եմ իմ գիտելիքները ներդնել հարազատ ժողովրդի բարօրության օգտին, սակայն այսօրվա կադրային քաղաքականության պայմաններում զարմանալի չէ, որ չի հաջողվում այդ բանն անել բավարար չափով»։

ՍՆԱՐՔ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

storagrel

Օգոստոսի 2-ին ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Սամվել Անդրանիկի Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Մի այլ հրամանագրով ՊՆ է նշանակվել Սեյրան Մուշեղի Օհանյանը։ ՆԳ նախարար Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանն ազատվել է ՆԳՆ պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ԼՂՀ ՆԳ նախարար է նշանակվել Բակո Սահակի Սահակյանը։

Ռ. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031