Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ Նաիրան

Օգոստոս 03,1999 00:00
nara

«Առավոտը» իր 5-ամյակի կապակցությամբ բազմաթիվ պաշտոնական եւ անպաշտոն շնորհավորական բացիկներ է ստացել: Օրինակ, «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը սրտանց ցավ է հայտնում, որ «Առավոտին» այլեւս ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում /այդպես էի ես կատակել հոբելյանական համարի խմբագրականում/:

Ինչպես միշտ, իր հերթական նամակն է ուղարկել ԱԻՄ դիվանը: Քանի որ նման նամակներ ստանում ենք գրեթե ամեն օր, մտածեցի՝ ահա նորից Նորայր Խանզադյանը հերքում է այն անհերքելի փաստը, որ Պարույր Հայրիկյանի աչքի վերեւը ունք կա: Բայց արի ու տես, պրն Խանզադյանը նույնպես շնորհավորում է մեզ: Ամենաարտառոց, Սեւ Քոլոզի գիրը հիշեցնող, շնորհավորանքը ստացել ենք մեր անհայտ բարեկամներից: Տեքստում գրված է. «Մեզ նման համառ եւ երկարակյաց եղեք»: Ստորագրություն. «Մայր կուսակցության Վարիչ մարմին»: Ում մոր մասին է խոսքը, կարող եմ միայն կռահել: Բոլոր դեպքերում, շնորհակալ ենք եւ զգացված բոլոր բանավոր եւ գրավոր շնորհավորանքների համար:

Ցավում եմ, որ մեզ չի շնորհավորել գիտության եւ կրթության նախարարությունը: Բանն այն է, որ «Առավոտը» կրթության խնդիրներին անդրադառնում է ամեն օր՝ գտնելով, որ դրանք մեր ազգի եւ պետության զարգացման ռազմավարական խնդիրներից են: Այդ հարցերն իրենց ողջ խորությամբ ներկայացնում է 8-րդ էջի պատասխանատու Նաիրա Հովհաննիսյանը՝ իմ Նաիրան: Ի դեպ, նա նույն հաջողությամբ եւ սրությամբ կարողանում է գրել նաեւ քաղաքական, սոցիալական եւ ցանկացած այլ թեմայով: Ավելի շատ եմ ցավում, որ տեխնիկական պատճառներով հոբելյանական գունավոր համարից դուրս մնաց իմ Նաիրայի նկարը, որը չհայտնվեց իմ Լիլիթի, իմ Աննայի, իմ Մարգոյի, իմ Արեւի եւ մնացած իմ երեխաների նկարների կողքին: Էլ չեմ խոսում մնացած «առավոտականների» մասին, որոնք լրագրող չեն, բայց նույնքան իմն են, թեեւ նրանց նկարները նույնպես չկան։ Բայց Նաիրայի հարցում ուշացումով ուղղում ենք տեխնիկական սխալը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031