Այս անգամ բյուջեի ճեղքվածքը լցնելու առաջարկ է անում ոչ թե կառավարությունը, այլ առաջարկն արվում է ներքեւից։ «Հրազդան» տոնավաճառի աշխատողներն առաջարկում են «ասֆալտի» համար տոնավաճառի ղեկավարությանն արվող իրենց մուծումները պակասեցնել եւ ամբողջ գումարը փոխանցել պետական բյուջե։ Կառավարությունը լավ կանի, եթե լրջորեն վերաբերվի ներքեւներից եկող այս առաջարկին։ Հաճելի է նշել, որ տոնավաճառի առեւտրականների քաղաքացիական գիտակցությունն ավելի բարձր է, քան իրենց կեղեքող «ասֆալտի ֆիդայիների», որոնք իրենցից «ասֆալտի հարկ» էին գանձում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Անցյալ տարի ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի վրա ֆիզիկական ուժ գործադրելու համար Բուռնաշի նկատմամբ քրեական գործ էր հարուցել իրավապահ մարմինների աշխատող Էդվարդ Սարիկյանը։ Դրա համար, մինչ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, նրան ազատեցին աշխատանքից։ Այժմ Էդվարդ Սարիկյանն աշխատում է Երեւանի դատախազությունում։ Հիշեցնենք, որ նա Եգորյանի կողմնակիցներից է (կամ էր)։