Բակո Սահակյանը, որը նշանակվել է ԼՂՀ ՆԳ նախարար, ծնունդով ղարաբաղցի է, սակայն մինչեւ վերջերս աշխատում էր Ռուսաստանում՝ իբրեւ ՀՀ ՆԳ ներկայացուցիչ։ Իսկ մինչ այդ Բակո Սահակյանն աշխատել է Լեռնային Ղարաբաղի ՆԳ համակարգում՝ նախարար Արմեն Իսագուլովի ղեկավարության օրոք։ Նրան Ռուսաստան է ուղարկել Վանո Սիրադեղյանը։
ՏԵՐԴ ՄԵՌՆԻ, ԳԻՏՈՒԹՅՈ՛ՒՆ
Դավիթ Շահնազարյանը վկայեց շուրջ տարիուկես առաջ Վաշինգթոնում Պոլ Գոբլի մի խոստովանության կամ «սպառնալիքի» մասին։ Պոլ Գոբլն ասել էր. «Ինչպես մենք ֆաքսերով քանդեցինք Խորհրդային Միությունը, այնպես էլ E-mail-ներով (էլեկտրոնային փոստով) թույլ չենք տա, որ այն վերականգնվի»։
Կարդացեք նաև
ՀԺԿ-Ն ԷԼ Է ՄՐՑԱԿՑԵԼՈՒ
Աջափնյակի թաղապետի թափուր տեղի համար մղվելիք մրցակցությունը թեժ երանգներ է ստանում։ Ըստ ստույգ տեղեկությունների, մտադիր է առաջադրվել եւ քվեարկվել նաեւ ՀԺԿ ներկայացուցիչը։ Խոսքը ՀԺԿ Աջափնյակի կազմակերպության քարտուղար Կամո Իգիթյանի մասին է։ Տեսնես ի՞նչ կարծիք ունի այս մասին Հմայակ Հովհաննիսյանը։
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
Շուտով կավարտվի «Հայաստան» հիմնադրամի իրականացրած Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շինարարությունը։ Մինչդեռ Լաչինի տարածքում այդ ճանապարհի որոշ հատվածներ արդեն իսկ քանդվել են, ինչպես տեղեկացանք հիմնադրամի ղեկավարներից՝ վերականգնման նպատակով։