Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Օգոստոս 03,1999 00:00
Robert Qocharyan

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման հինգերորդ տարելիցի առթիվ։ Իր գործունեության ընթացքում «Առավոտը» հասցրել է դառնալ կայացած ամենաընթերցվող թերթերից մեկը եւ ակտիվ մասնակցություն ունենալ հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում։ Խոսքի ազատությունը մեր կարեւորագույն ձեռքբերումներից է, եւ մեծ է անկախ լրատվամիջոցների դերն ու պատասխանատվությունը չորրորդ իշխանության ձեւավորման, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման գործում։ Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ եւ ընթերցողների ավելի մեծ լսարան։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ.

Երեւան, 30 հուլիսի 1999 թ.

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԱՅԻՆ ԲԱՌԱԽԱՂԵՐ-1

vardan oskanyan

Ներկա արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն ձեւակերպումը, թե Ղարաբաղի կարգավիճակը պիտի «ինքնավարությունից բարձր լինի, անկախությունից մի քիչ ցածր», նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համեմատեց լենինյան հայտնի արտահայտության հետ. «Այսօր շուտ է, վաղն ուշ կլինի»։

ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԱՅԻՆ ԲԱՌԱԽԱՂԵՐ-2

Aleqsandr Arzumanyan

Վարդան Օսկանյանի մեկ այլ ձեւակերպման առնչությամբ, թե Ղարաբաղը պիտի լինի «դե-ֆակտո՝ անկախ, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում», Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Նման կարգավիճակում են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից. բոլորն էլ դե-ֆակտո անկախ են եւ նրանցից որեւէ մեկը դե-յուրե Ադրբեջանի կազմում չէ։ Այնպես որ, միակ պետությունը, որ Ադրբեջանի կազմում է եւ անկախ՝ հենց ինքը՝ Ադրբեջանի Հանրապետությունն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031