Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻՆ» ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

Հուլիս 31,1999 00:00
gagik harutyunyan

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր թերթի հիմնադրման 5-ամյա տարելիցի առիթով։ Հիմնադրվելով մեր պետականության կայացման դժվարին ժամանակներում, «Առավոտը» կարողացավ արագ ոտքի կանգնել, ստեղծել իր դիմագիծը եւ կարճ հատվածում իր ուրույն տեղը գրավել զանգվածային լրատվական միջոցների շարքում։ Եվ այդ հաջողվեց առաջին հերթին համարձակ մտահղացումների, բազմաբնույթ վերլուծությունների, հակադիր կարծիքների համադրման, լրագրողական քննությունների, ընթերցողի հետ ակտիվ երկխոսության մեջ մտնելու շնորհիվ։ Լինելով ժողովրդավարական սկզբունքների դավանող, թերթի ուշադրությունից չի վրիպել հասարակական հնչեղություն ունեցող որեւէ հիմնահարց։

Մեկ անգամ եւս շնորհավորելով, խմբագրության ողջ աշխատակազմին ցանկանում եմ ստեղծագործական նոր հաջողություններ, իսկ թերթին՝ ավելի մեծ տպաքանակ։

Հարգանքներով՝

Սահմանադրական դատարանի նախագահ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

30 հուլիսի 1999 թվականի

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը «Առավոտին»՝ հաջորդ համարում։

ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

nor norq

Չար լեզուներն ասում են, որ եթե չլիներ «Առավոտի» 5-ամյակը, ապա Կենտրոն եւ Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարանը «լայեղ չէր անի» պատրաստել իր վճիռը՝ կապված 56 ընտրատարածքի ԱԺ էքս-պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանի հայցապահանջի մասնակի բավարարման հետ։ Ահավասիկ, Առաջին ատյանի շնորհավորանքը. «Ռուզան Մինասյանին պարտավորեցնել «Առավոտ» օրաթերթի միջոցով, օրենքով սահմանված կարգով հերքում տպագրելու, նրա հեղինակությամբ թերթի 13.05.99 թ. թիվ 87 համարում հրապարակված «Ինտելեկտուալների քարոզարշավը» վերնագրով հոդվածում Աղասի Սիմոնյանին վերաբերող ամբողջ տեղեկությունները եւ օրաթերթի 15.05.99 թ. թիվ 89 համարում հրապարակված «Այդ քաղցր բառը՝ ընտրակաշառք» վերնագրով հոդվածում Աղասի Սիմոնյանի կողմից որպես ընտրակաշառք ալյուր եւ անասնակեր բաժանելու մասին տեղեկությունները որպես չստուգված եւ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող լրատվություն։

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ քաղ. գործերով վերաքննիչ դատարանին հրապարակման օրվանից 15 օրվա ընթացքում»։

Մենք կանդրադառնանք սույն գլուխգործոցին։ Սակայն նշենք միայն, որ վճիռը մեքենագրվել եւ մեզ է տրվել 15-րդ օրը եւ փաստորեն, դատարանը կանխամտածված, խաղալով ժամկետի վրա, հնարավորություն չտվեց դիմել Վերաքննիչ դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031