Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԱԶԲԻՐԱՏՆԵՐ» ՀԺԿ-Ի ԴԱՇՏՈՒՄ

Հուլիս 31,1999 00:00
cec

Հուլիսի 30-ին անցկացվեց ՀԺԿ Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության արտահերթ կոնֆերանսը։ Կոնֆերանսից մեկ օր առաջ կուսակցության տարածքային կազմակերպության գրասենյակ են այցելում «Հայաստան» թերթի խմբագիր Հենրիկ Աբրահամյանը, «Միասնություն» դաշինքի քարտուղար Գագիկ Ասլանյանը եւ պահանջում, որ Պողոս Գաբրիելյանը արտահերթ կոնֆերանսը չանցկացնի։ Թեթեւ «ռազբիրատից» հետո ընկերները հեռացել են ձեռնունայն։

Մանրամասները կարդացեք 7-րդ էջում։

ՀԱԶԱՐՆԵՐԻՆ ՓՈՂ ՉԵՆ ԱՍՈՒՄ

dram

Աղվան Վարդանյանի նախընտրական հաշվին փոխանցվել է 1մլն 160 հազար դրամ եւ ամբողջությամբ ծախսվել է։ Վանո Սիրադեղյանի նախընտրական հաշվին փոխանցվել է 2 մլն 234 հազար դրամ եւ ամբողջությամբ ծախսվել է։ Իսկ Ֆիլարետ Բերիկյանին ընդամենը 191 հազար դրամ է փոխանցվել եւ դա էլ շատ է եղել։ Խեղճը հազար դրամը ծախսելու տեղ չի ունեցել։

Մյուսների նախընտրական հիմնադրամներում եղած գումարների մասին կարդացեք 6-րդ էջում։

ՔԵԶ ԷԼ ՉԻ ՄՆԱ

Armen Darbinyan

Թեպետ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը համառորեն չի ցանկանում հրաժարվել կառավարական ամառանոցից, սակայն իր սպիտակ «Ջիպից» նա արդեն հրաժարվել է։ Այժմ այդ մեքենան դրվել է Լեոնարդ Պետրոսյանի տրամադրության տակ։ Իսկ խեղճ Արմենը ստիպված է «կոնդիցիոներ» չունեցող սեւ «Ջիպով» շրջել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031