Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐԸ ՓՈԽԱՆՑՎԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Հուլիս 31,1999 00:00
Tigran Janoyan

Հանրապետության դատախազությունից «Առավոտին» հայտնեցին, որ ավարտվել է Հայաստանի ծերունական կուսակցության նախագահ Սարգրս Ասատրյանի գործի նախաքննությունը, որի յութերը փոխանցվել են «Կարապետ Ռուբինյան» /նախկին Շենգավիթ/ համայքնի առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ ՀԾԿ նախագահը մեղադրվում է Լենինի արձանի ապամոնտաժումը կազմակերպելու եւ «Դրոյի» գործի քննության միտումնավոր ձախողման մեջ: Պրն Ասատրյանի փաստաբան Տիգրան Ջանոյանի կարծիքով, այդ մեղադրանքներն անհիմն են, իսկ ապացույցներն՝ անհամոզիչ:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Samvel Babayan

Ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետ Սամվել Բաբայանը տեղեկացրեց պատգամավորներին, որ 2030 թվականի բյուջեի «ճեղկվածքը» կազմում է 600 մլրդ դրամ, իսկ Հայաստանի արտաքին պարտքը՝ 2 մլրդ դոլար: Մտքերի փախանակման ժամանակ պատգամավոր Արտաշես Գեղամյանն այն համոզմունքը հայտնեց, որ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է 32 տարի առաջ հրաժարական տված Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա: «Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, անձրեւ չի ստացել բարկության օրը», – իր ելույթը եզրափակեց պրն Գեղամյանը:

ԱՆՎԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ

Nikol

Նախագահի հրամանագրով Երեւանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետին շնորհվել է ականավոր լրագրող Նիկոլ Փաշինյանի անունը: Ելույթ ունենալով պատվո հուշատախտակի բացմանը, ակադեմիկոսներ Սիլվա Կապուտիկյանն ու Գառնիկ Անանյանը, անդրադառնալով հայտնի հրապարակախոսի անցած ուղուն, նշեցին, որ մշտապես համարել են Նիկոլին իրենց ուսուցիչը եւ այժմ պատրաստում են նրա երկերի լիակատար ակադեմիական ժողովածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031